Քիմ Քարդաշյանը պատռել է Met Gala-ին կրած մարգարիտներով զգեստը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը պատռել է Met Gala-ին կրած մարգարիտներով զգեստը

Met Gala-ից հետո Քիմ Քարդաշյանի զգեստը պատռվել է։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

42-ամյա Քիմ Քարդաշյանը ներկա է գտնվել Met Gala-ի ամենամյա պարահանդեսին, որը անցկացվել է անցած երկուշաբթի օրը՝ մայիսի 1-ին, Նյու Յորքում։ Ռեփեր Քանյե Ուեսթի նախկին կինը կրել է հատուկ Schiaparelli զգեստ՝ ավելի քան հիսուն հազար մարգարիտներով և տասնվեց հազար բյուրեղներով: Այն ստեղծվել է հատուկ հեռուստաաստղի համար և դրա պատրաստման համար պահանջվել է մոտ 1000 ժամ։

Այս զգեստով Քիմ Քարդաշյանը դժվարությամբ է բարձրացել Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աստիճաններով, իսկ միջոցառման վերջում նա պատահաբար պատռել է այն։ Պապարացիները լուսանկարել են ռեալիթի հեռուստաաստղին Ritz Carlton հյուրանոցի ճանապարհին։ Լուսանկարներից երևում է, որ զգեստի ծայրից մի քանի թելեր պոկվել են, իսկ մարգարիտներն ընկել են ասֆալտին։