
Ավարտելով աշխատանքը Հանրային հեռարձակողի խորհրդում՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջարկով Նարա Շլեպչյանը կզբաղեցնի տնօրենի խորհրդականի պաշտոնը:
Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից։
«Վստահ ենք, որ հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարի ներդրումն ու խորհուրդները կնպաստեն Առաջին ալիքի զարգացմանն ու հեռուստատեսության ավանդույթները լավագույնս պահպանելուն:
Շնորհավորում ենք և մաղթում բարի երթ»,-ասվում է հաղորդագրությունում: