
Շուտով կարող է ստորագրվել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման մասին փաստաթուղթ։ Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Նա կարծում է, որ Հայաստանն արևմտյան ուղղության հետ մեկտեղ խաղում է նաև թուրքական ուղղությամբ։ Նա հիշեցրել է Հայաստանի արտգործնախարարի այցը Անկարա և նրա հանդիպումը Չավուշօղլուի հետ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո: «Կարծում եմ, որ դրանում լուրջ դեր է խաղում արևմտյան սփյուռքը, իսկ թուրքերը խաղարկում են այդ խաղաքարտը։ Ապագայում Հայաստանում երկրորդ պետական լեզուն կարող է դառնալ թուրքերենը»,- հավելել է փորձագետը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։