Միայն թե մեզ չասեն, որ մենք դավաճան ենք. Փաշինյանը` Նեմեսիս արձանի մասին
Եթե Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը չբացվեր, կդիտարկվեր որպես դավաճանություն։ ԱԺ-ում նման հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքի փակմանը վերաբերող հարցին։
«Այդ արձանը տեղադրվել է որովհետև, երբ այդ թեման սեղանից սեղան գնացել է, բոլորը մտածել են, որ այս դավաճանության ընդհանուր տրամաբանության մեջ, եթե չհամաձայնեն, կասեն` դուք դավաճան եք։ Բայց իրականում մենք մեր պետական և ազգային շահերը դավաճանում ենք, անընդհատ։ Կարորը մենք ալիբի ունենանք, որ մենք դավաճանություն չենք արել»,–ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով Թուրքիայի քայլերին` Փաշինյանը նշեց, որ նրանք ովքեր մեր ճանապարհները փակում են ոչ մի խնդիր չունեն, և դա Հայաստանի խնդիրն է։