
Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է առավոտյան հաղորդման գլխավոր հյուրը։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
53-ամյա երգչուհին հանրությանը ներկայացել է խորը դեկոլտեով կապույտ թափանցիկ բլուզով։ Դրա հետ նա կրել է փիրուզագույն կաշվե կիսաշրջազգեստ և բարձրակրունկներ: Արտաքին տեսքը համալրվել է հսկայական արծաթյա ականջօղերով: