Համաշխարհային բանկի (ՀԲ) նոր նախագահ է դարձել Mastercard-ի նախկին ղեկավար Աջայ Բանգան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՀԲ մամուլի ծառայության հայտարարությանը։
«Համաշխարհային բանկի գործադիր տնօրեններն այսօր Աջայ Բանգային ընտրել են Համաշխարհային բանկի նախագահ հնգամյա ժամկետով՝ սկսած 2023 թվականի հունիսի 2-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ։