33 տարեկանում մահացել է ամերիկացի մարզիկ Թորի Բոուին։ Այս մասին հաղորդվում է Icon Management սպորտային գործակալության սոցիալական ցանցերում, որի հաճախորդն էր մարզիկը։
Ամերիկուհու մահվան պատճառը չի հաղորդվում։
«Թորին չեմպիոն էր, լույսի շող, որը շատ պայծառ էր փայլում: Մենք իսկապես ցավում ենք, և մեր աղոթքները ընտանիքի և ընկերների հետ են», – ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Մարզիկը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Նա իր թիմակիցների հետ հաղթել էր 4×100 մ փոխանցումավազքում։ Նույն օլիմպիական խաղերում նա նվաճել էր արծաթե և բրոնզե մեդալներ։
Բացի այդ, նա կրկնակի չեմպիոն է, ինչպես նաև աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։