Մալթայի կաթոլիկ ուխտի (Սենթ Ջոնի, Ռոդսի և Մալթայի հոսպիտալների ինքնիշխան զինվորական ուխտի) Պետական խորհուրդը չորեքշաբթի 66-ամյա կանադացի փաստաբան Ջոն Թիմոթի Դանլապին, ով նախկինում զբաղեցրել է տեղապահի պաշտոնը, ընտրել է որպես նոր մեծ մագիստրոս: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ասպետական այս շքանշանի կապի ծառայությանը։
Նշվում է, որ նոր՝ 81-րդ կարգի ղեկավարի ընտրությունը տեղի է ունեցել հնագույն «Մագիստրալ» վիլայում, որը գտնվում է Հռոմի Ավենտինյան բլրի վրա և օգտվում է արտատարածքային իրավունքից։
Մալթայի ուխտի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Դանլապն ընտրվել է, այսպես կոչված, թեկնածուների «եռյակից», որը նախօրեին ներկայացվել էր Պետական խորհրդին։