Luxatic պորտալը Երեւանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը ներառել է աշխարհի 25 ամենագեղեցիկ տաճարների ցանկում։
«Սա մեր ցանկի նորագույն տաճարներից է՝ կառուցված Վազգեն Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Հայտնի է նաեւ որպես Երեւանի Մայր տաճար, այն Հայ Առաքելական Եկեղեցու ամենամեծ տաճարն է աշխարհում։ Համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից։ Հայկական ավանդական ճարտարապետական ոճով կառուցված տաճարը երկրի ամենաշատ այցելվող եկեղեցին է»,- նշում է հրատարակությունը։