Ալլա Պուգաչովան երկար բացակայությունից հետո վերադարձել է Ռուսաստան, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով աստղի օգնական Ելենա Չուպրակովային։
Այժմ արտիստուհին Մոսկվայում է։ «Այո», – Չուպրակովան պատասխանել է այն հարցին, թե արդյոք Պուգաչովան իսկապես ժամանել է մայիսի 3-ին երկրի մայրաքաղաք։
Հայտնի չէ, թե երգչուհին ներկա կլինի՞ իր վաղեմի ընկերոջ՝ մոդելավորող Վալենտին Յուդաշկինի հրաժեշտի արարողությանը։ Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 6-ին Տրոեկուրովսկի գերեզմանատանը։ «Ես դեռ չեմ էլ հարցրել նրան», – ասել է Չուպրակովան՝ ի պատասխան Պուգաչովայի պլանների եւ հուղարկավորության մասին հարցին:
Ալլա Պուգաչովան ամուսնու՝ շոումեն Մաքսիմ Գալկինի եւ երկու երեխաների հետ 2022 թվականին Ռուսաստանից մեկնել է Իսրայել։
Վալենտին Յուդաշկինի մահվան մասին հայտնի է դարձել մայիսի 2-ին։ Նորաձեւության դիզայները մահացել է 59 տարեկանում։ Յուդաշկինի մահվան պատճառը ուռուցքաբանական հիվանդությունն էր, որի դեմ նա պայքարում էր 2016 թվականից։