Լոնդոնում բազմահարկ տուն կկառուցեն միայն կանանց համար
Advertisement 1000 x 90

Լոնդոնում բազմահարկ տուն կկառուցեն միայն կանանց համար

Լոնդոնում կկառուցվի Մեծ Բրիտանիայում առաջին տունը, որտեղ կապրեն միայն կանայք։ Դա կլինի 15 հարկանի շենք՝ 102 բնակարանով, նրանց համար, ովքեր բախվել են ընտանեկան բռնության, խտրականության եւ նյութական խնդիրների, գրում է The Guardian-ը:

Սենյակները նախագծված են այնպես, որ դրանք հարմարավետ լինեն ցանկացած տարիքի եւ կարիքների կանանց համար: Օրինակ, խոհանոցը կունենա ավելի ցածր աշխատանքային մակերեսներ, ինչպես նաեւ նախատեսված է հզոր օդափոխություն՝ հատուկ դաշտանադադարի շրջանում կանանց համար։

Տղամարդիկ կարող են տանը ապրել միայն այն դեպքում, եթե նրանք դառնան վարձակալների զուգընկերներ։ Նաեւ վարձակալությունը կկարողանան ժառանգել կանանց չափահաս որդիները։

Պիլոտային նախագիծը պետք է լուծի բրիտանական մայրաքաղաքում չափազանց թանկ բնակարանների խնդիրը. կանայք հաճախ չեն կարողանում իրենց թույլ տալ առանձին բնակարան՝ գենդերային խտարականության պատճառով։

news.am



Նման նյութեր