Եղիսաբեթ II թագուհու զարմիկների թոռները չեն ստացել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման հրավեր։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Միջոցառմանը չհրավիրվածների թվում են լեդի Ամելիա Վինձորը՝ թագուհու զարմիկի՝ արքայազն Էդվարդի թոռնուհին, նրա հորեղբայրը՝ լորդ Նիկոլաս Վինձորը և Զենուշկա Մովատը՝ Էլիզաբեթ II-ի զարմուհի արքայադուստր Ալեքսանդրայի թոռնուհին։
Ինչպես նշել են թագուհու հարազատների ընկերները՝ նրանք, ովքեր ներկա չեն գտնվի թագադրման արարողությանը, վրդովված են։
«Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչու իրենց չեն հրավիրել, թեև նախկինում հրավիրված են եղել պետական բոլոր միջոցառումներին»,- ասել է աղբյուրը։
«Նրանք երբեք սխալ քայլ չեն արել և միշտ պահել են գաղտնիքները, սակայն նրանց վրա գիծ են քաշել։ Դա ճիշտ չէ»,- հավելել է նա՝ նկատի ունենալով արքայազն Հարիի սկանդալային գործողությունները։
Սակայն Զենուշկա Մովատը, որը հարցազրույց է տվել հրատարակությանը, խոստովանել է, որ չի տխրել հրավեր չստանալու պատճառով։
«Ամեն դեպքում ես ընտանիքիս հետ եմ լինելու, իմ փողոցում փողոցային խնջույք է լինելու»,- ասել է նա։