Մեսսին ներողություն է խնդրել
Advertisement 1000 x 90

Մեսսին ներողություն է խնդրել

Լիոնել Մեսսին ներողություն է խնդրել ՊՍԺ-ից Սաուդյան Արաբիա մեկնելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը երկու շաբաթով որակազրկել է արգենտինացի ֆուտբոլիստին՝ առանց թույլտվության Մերձավոր Արևելք մեկնելու համար։ Նա բաց կթողնի «Տրուայի» և «Այաչոյի» դեմ հանդիպումները:

Սոցցանցում Լիոնել Մեսսին սրա հետ կապված սոցցանցերում ներողություն է խնդրել․

«Ես կարծում էի, որ խաղից հետո մեզ հանգստյան օր կտան, ինչպես միշտ: Ես կազմակերպել էր ճանապարհորդությունը և չէի կարող չեղարկել այն: Քանի որ նախկինում էլ ստիպված եմ եղել չեղարկել այն:

Ներողություն եմ խնդրում իմ թիմակիցներից և սպասում եմ ակումբի որոշմանը»,- ասել է խաղացողը: