Մայիսի 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 6-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 7-9-ը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-10-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի մայիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.5°C (2014 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 2.4°C (1986 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.6°CAs