Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել. կա զոհ ու վիրավորներ
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել. կա զոհ ու վիրավորներ

Մայիսի 6-ի վաղ առավոտյան ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնական ծովի ափին, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

Սեյսմիկ աղետի հետևանքով՝ Իսիկավա պրեֆեկտուրայում առնվազն մեկ մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները մի քանի ուժեղ հետցնցումներ են առաջացրել։

Երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվել է մոտ 10 կիլոմետր խորության վրա, զգացվել է Ճապոնական ծովի ափերին։ Ցունամիի վտանգ չի եղել։ Զոհերի և հնարավոր վնասների մասին տեղեկությունը ճշտվում է։

 



Նման նյութեր