Երգչուհի Մարգարիտա Բարխոյանը երեկ երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովոկաը:
«Հավատում եմ»՝ այսպես է կոչվում Մարգարիտայի նոր երգը, որի երաժշտության ու խոսքերի հեղինակն ինքն է .
«Երգը ես եմ հեղինակել: Այն սիրո մասին է, հոգեվիճակ ու սպասում կա երգում, որը փորձել ենք արտացոլել նաև տեսահոլովակով: Կարծում եմ՝ համապատասխան տեսահոլովակ նկարահանվեց. Ինձ համար շատ կարևոր է, որ պատկերը չխանգարի երգն ընկալելուն: Կարճ ժամանակ է, ինչ տեսահոլովակը հասանելի է ու արդեն բազում դրական կարծիքներ եմ լսել: Շատ ուրախ եմ, որ հնադիսատեսիս այն դուր է եկել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Մարգարիտան:
Տեսահոլովակում երգչուհին հանդես է եկել բաց ու անկեղծ հագուստով: Մինչ պրեմիերան էլ տեսահոլովակից արված լուսանկարներն արդեն քննարկումների էին արժանացել: Հետաքրքրվելով, թե ո՞ւմ գաղափարն էր գեղեցիկ, սեքսուալ տեսարանները և նաև նկարահանվելուց առաջ մեր քննադատ հանրությունից վախեր չի ունեցել արդյոք, պատասխանեց.
«Ճիշտ նկատեցիք՝ կադրերը գեղեցիկ են ու սեքսուալ: Սա նշանակում է, որ ամեն ինչ ճիշտ է արված, քանի որ իրական սեքսուալությունը միայն գեղեցիկի հետ է ասոսցացվում: Այդ ոճով ներկայանալու գաղափարն իմն էր. հագուստների ընտրությունը և կերպարներս ամբողջությամբ նախապես մտածված էր իմ կողմից: Այսօր, դատելով արձագանքներից, հասկացա, որ ամեն ինչ ճիշտ և տեղին էր արված: Շատ դրական կարծիքներ եմ լսել թե երգի, թե տեսահոլովակի հետ կապաված»:
Վերջին շրջանում Մարգարիտա Բարխոյանը բավականին ակտիվ է աշխատում, նոր տեսահոլովակներն ու երգերը անդադար հաջորդում են միմյանց: Հետաքրքրվելով, թե ո՞րն է լիելու երգչուհու հաջորդ քայլը, ընդգծեց.
«Հաջորդիվ և մշտապես իմ աշխատանքը լինելու է այն, որ իմ հանդիսատեսին անընդհատ նոր երգեր ու տեսահոլովակներ ներկայացնեմ: Լինելով ստեղծագործ մարդ՝ ես անդադար ուզում եմ կիսվել իմ երգերով»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am