
Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում ամբողջական սպիտակ կերպարում է։ Ռեալիթի շոուի աստղը կրում է տոպ, երկար շրջազգեստ, ձեռնոցներ, բարձրակրունկներ, պայուսակ, իսկ գլխին՝ մորթե լայնեզր գլխարկ։ Քիմի հագուստը MarcJacobs-ից է, պայուսակը՝ Fendi:
Աշխարհահռչակ հայուհու հետեւորդները մեկնաբանություններում նշել են, որ Քիմը կրակոտ տեսք ունի, շատերն էլ նրա կերպարը նմանեցրել են Պամելա Անդերսոնի՝ 1999-ի MTV մրցանակաբաշխության լուքին։ Հայտնի շիկահերը միջոցառմանը ներկայացել էր սպիտակ կորսետով, փայլուն շրջազգեստով եւ վարդագույն երանգի մորթե լայնեզր գլխարկով։
«Ասես 90-ականների Պամելա Անդերսոնը լինի»,-գրել են մեկնաբանություններում։