Մեզնից շատերը չեն ապրում, պարզապես մասնակցում են կյանքի մրցավազքերին. ավելի լավ աշխատանք, ավելի լավ տուն, ավելի լավ մեքենա և այլ նյութական արժեքներ: Միևնույն ժամանակ, մենք մոռանում ենք այն մասին, թե իրականում որն է մեր կյանքի իմաստը՝ երջանկությունը: Ի վերջո, եթե մենք երջանիկ չենք, ապա բոլոր աշխարհիկ հաճույքները ոչ մի արժեք չունեն:
Cluber-ը ներկայացնում է 9 միջոց՝ կյանքն ավելի դրական դարձնելու համար:
- Գնահատեք բնությունը
Առավոտյան կամ երեկոյան զբոսանքը բնության գրկում կարող են բարձրացնել տրամադրությունը:
- Բարի եղեք
Տիեզերքի կանոնն է՝ ինչ տալիս ես, այն էլ ստանում ես:
- Որքան հնարավոր է շատ ժպտացեք
Ժպտացեք մարդկանց և կստանաք փոխադարձ պատասխան:
- Երախտապարտ եղեք
Դժգոհելը շատ հեշտ է, փորձեք շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունեք:
- Ժամանակը դրական մարդկանց հետ անցկացրեք
Ընկերություն արեք այն մարդկանց հետ, որոնք մթի մեջ լույսի շող են տեսնում:
- Լավ բաների մասին խոսեք
Փորձեք կենտրոնանալ աշխարհում կատարվող դրականի վրա:
- Սիրեք ինքներդ Ձեզ
Դուք եք դրականության Ձեր աղբյուրը:
- Ապրեք այսօրվա օրով
Երբեք չգիտես՝ ինչ է լինելու վաղը, այնպես որ, վայելեք ամեն մի պահը:
- Հոգ տարեք Ձեր առողջության մասին
Զբաղվեք սպորտով և կերեք առողջ սնունդ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը