Ապրիլին աճել են հացի, թարմ կաթի, պանրի գները
Advertisement 1000 x 90

Ապրիլին աճել են հացի, թարմ կաթի, պանրի գները

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. ապրիլը՝ 2022թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 3.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.1%:

ՀՀ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2023թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.4% հավելաճ): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով:

Հնդկացորենի գինը 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ նվազել է 18.5%-ով, ոսպինը՝ 13.9%-ով, ալյուրինը՝ 8.4%-ով, բրնձինը՝ 6.9%-ով, ոլոռինը՝ 6.1%-ով, լոբունը՝ 3.3%-ով, մակարոնեղենինը՝ 1.9%-ով, ձավարինը՝ 1.8%-ով, հաճարինը` 1.7%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար՝ 2.3%, 2.2%, 3.2%, 1.4%, 1.9%, 0.2%, 2.1%, 0.3% և 0.8%-ով:

2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացի՝ 1.9%, մարգարինի՝ 2.6%, թարմ կաթի՝ 5.9%, պանրի՝ 11.4% գնաճ, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար՝ 3.4%, 2.2%, 0.4%, 0.9% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ արձանագրվել է՝ 10.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5% գնանկում:

2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ գրանցվել է տավարի մսի՝ 17.3%, գառան մսի՝ 1.3% գնաճ, և խոզի մսի՝ 13.0% գնանկում, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.2%, 0.2% և 1.5% գնանկում:

Ձվի գինը 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ նվազել է 1.8%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5%-ով:

2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 28.9%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 5.2%-ով: Դրան զուգընթաց՝ թռչնամսի գինը 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ նվազել է 0.4%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ գրանցվել է 0.4% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.4% գնանկում, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 2.6% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ գներն աճել են 6.6%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 6.3%-ով:

Համեմատության համար նշենք՝ եթե, օրինակ, շաքարավազը, համաձայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ամփոփման՝ նախորդ տարի ապրիլ ամսին արժեր 376-474 դրամ, ապա 2023թ. արժե 480 դրամ:

Պանրի գինը նախորդ տարի ապրիլ ամսին տատանվել է 2036-2850 դրամի սահմաններում, իսկ այս տարի այն արժե 2660-3950 դրամ:

Կաթը՝ 450-500 մլ, եթե այս տարի 305-336 դրամ է, իսկ 1 լիտրը՝ 470-660 դրամ, ապա նախորդ տարի ապրիլ ամսին 1 լիտր կաթի արժեքը եղել է 497-620 դրամ:

1500-2280 դրամ նախորդ տարի արժեցել է 1 կգ թռչնամիսը, այս տարի՝ 1200-3050 դրամ:

Հացի գինը՝ «Հրազդան», «Մատնաքաշ», նախորդ տարի եղել է 120-328 դրամ, «Հրազդանն» արժե 210 դրամ՝ նախորդ տարվա 260-328 դրամի փոխարեն: «Մատնաքաշ»-ը նախորդ տարվա 236 դրամի փոխարեն՝ արժե 130-280 դրամ:

Անի Կարապետյան

168.am