Կինը դիտել է տանը տեղադրված տեսախցիկի ձայնագրությունը և սարսափել
Advertisement 1000 x 90

Կինը դիտել է տանը տեղադրված տեսախցիկի ձայնագրությունը և սարսափել

Համացանցի u/the_esjay անունով օգտատերը դիտել է տանը տեղադրված տեսախցիկի կադրերը և շատ վախեցել՝ տեսնելով կասկածելի կերպար։ Նա Reddit-ում հրապարակել է իրեն զարմացրած տեսանյութը։ Կարճ ժամանակում կնոջ հրապարակումը գրեթե հազար մեկնաբանություն է ստացել. քննարկման մասնակիցները փորձել են գուշակել, թե կոնկրետ ով է ֆիքսված տեսանյութում։

Հրապարակված տեսանյութում երեւում է շարժվող ֆիգուր։ Ընդ որում, նրա մարմնի վերին հատվածը ներառված չի եղել կադրում։

«Սա նկարահանվել է իմ տան տեսահսկման տեսախցիկով»,- գրել է կինը։

Օգտատերերից մեկը կարծել է, որ տեսանյութը մերկ մարդու մասին է: Մեկ այլ մեկնաբան ենթադրել է, որ տեսախցիկը նկարահանում է սափրագլխին՝ բնիկ ամերիկացի կախարդին, որը ունակ է կերպարանափոխվել կենդանու: Քննարկման մասնակիցներից շատերը եկել են այն եզրակացության, որ տեսանյութի հերոսուհին Sphynx կատուն է։

«Որոշ ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ դա կենդանի է: Կարծում էի՝ ինչ-որ թմրամոլ է մտել քո տուն»,- գրել է նրանցից մեկը:

Ավելի ուշ գրառման հեղինակն ինքը պատասխանել մեկնաբաններին և հաստատել, որ դա կատու է։ Նա խոստովանել է, որ ձայնագրությունը դիտելու առաջին վայրկյաններին վախեցել է, բայց հետո հասկացել է, որ իրականում տեսախցիկը նկարահանել է իր կենդանուն։

shantnews.am