
Ուրախությամբ հայտնում եմ, որ «Վալլեքս» խմբի հետ երկարատև բանակցությունները տվեցին իրենց սպասված արդյունքը։ Ալավերդուն են վերադարձվում համայնքի խորհրդանիշ համարվող ճոպանուղին և «Մետալուրգ» մարզադաշտը։ Այս մասին հայտնում է Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանը։
««Ռուբեն Վարդանյան» և «Ապրելու» հիմնադրամների ներդրումների շնորհիվ կհիմնանորոգվեն և կարդիականացվեն կարևորագույն կառույցները։
Կայուն և զարգացած Ալավերդի ուենենալու համար մեր կողմից սահմանված նշաձողերը բավականին բարձր են և վստահ եմ` միասնական ջանքերի շնորհիվ կհասնենք համատեղ ծրագրերի իրագործմանը»։