
Իրանում գործ են հարուցել հայտնի դերասանուհի Բարան Քոուսարիի դեմ՝ հանրության առաջ առանց հիջաբի հայտնվելու համար։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ մայիսի 5-ին դերասանուհին առանց հիջաբի մասնակցել է դերասան Հեսամ Մահմուդիի հուղարկավորության արարողությանը։ Արարողությունից դերասանուհու լուսանկարները, նշում է գործակալությունը, միանգամից հայտնվել են համացանցում եւ որոշ լրատվամիջոցներում։
«Հիջաբը չպահպանելու համար այս դերասանուհու նկատմամբ հարուցվել է դատական գործ, որն ուղարկվել է համապատասխան մարմիններ»,- ասվում է հաղորդագրությունում։