Քեթի Փերին կանգնել է Չերչիլի հուշատախտակի վրա եւ բարկացրել բրիտանացիներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քեթի Փերին կանգնել է Չերչիլի հուշատախտակի վրա եւ բարկացրել բրիտանացիներին

Բրիտանացիները երբեք չեն հիացել ամերիկացի զբոսաշրջիկներով։ Քեթի Փերին հաստատել է այդ կարծրատիպը: Չարլզ III-ի թագադրման ժամանակ երգչուհին ոչ միայն մոռացել է էթիկետի կանոնները, այլեւ իր չարաճճիություններով անհարգալից վերաբերմունք է դրսեւորել բրիտանացիների նկատմամբ։

Ամենից շատ բրիտանացիներին զայրացրել է այն, որ Վեսթմինսթերյան աբբայությունում արտիստուհին կանգնել է խորհրդանշական վարչապետ Ուինսթոն Չերչիլի հուշատախտակի վրա։ Աղջիկը դա պատահական չի արել. Քեթի Փերին ցանկացել է «գեղեցիկ» լուսանկար անել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

1_1705230.jpg (190 KB)

Բրիտանացիներին սա ցնցել է։ Նրանք վատ մեկնաբանություններ են գրել.

«Աղբ», «Նա հավանաբար նույնիսկ չգիտի, թե ով է Ուինսթոն Չերչիլը», «Իրականում նա հիմար է», – գրել են Daily Mail-ի ընթերցողները:

Դրանից հետո Քեթի Փերին չի կարողացել գտնել իր տեղը եւ հավաքված հյուրերից փորձել է ճշտել, թե որտեղ է իր աթոռը։ Այս իրավիճակը նույնպես բացասական մեկնաբանությունների բուռն առիթ է հանդիսացել։

«Ոչ ոք գոհ չէ այս թագադրումից, նույնիսկ Աստծված։ Պարզապես աբսուրդից վեր է, որ մենք դեռ խոսում եւ խոնարհվում ենք այն թագավորների առաջ, ովքեր չէին հարգում Դիանայի նման սովորական մարդկանց թագուհիներին»,- գրել է սոցցանցերի օգտատերը։

«Քեթի Փերիի՝ իր գահի որոնումներն ընդհատվել են թագավորական պահակախմբի կողմից՝ նրան շփոթելով գեղջկուհու հետ», – կատակել է ընթերցողներից մեկը։

news.am