Բուքինգհեմյան պալատը կիսվել է թագադրումից հետո Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի նոր լուսանկարներով: Լուսանկարչի պատասխանատու դերը բաժին է հասել Հյուգո Բեռնարդին, ով, ի դեպ, ժամանակին արել է Չարլզ III-ի և Կամիլա Պարկեր-Բոուլզի հարսանեկան լուսանկարները։
Ֆոտոսեսիան առանց խմբային լուսանկարի չի անցել. արքայազն Ուիլյամը, Քեյթ Միդլթոնը, Քենթի դուքսը, Գլոսթերի դուքսն ու դքսուհին, սըր Թիմ Լոուրենսը, արքայադուստր Աննան, Էդինբուրգի դքսուհի Սոֆին, արքայազն Էդվարդը և արքայադուստր Ալեքսանդրան նկարվել են միապետերի հետ միասին:
«Քանի որ թագադրմանը նվիրված ազատ օրերը մոտենում են ավարտին, ես և կինս ցանկանում ենք մեր ամենաանկեղծ և սրտանց շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնեցին այս միջոցառումն առանձնահատուկ դարձնել: Մենք շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր իրենց ժամանակը նվիրեցին Լոնդոնում և այլուր տոնակատարությունները հնարավորինս ուրախ, ապահով և հաճելի դարձնելու համար», -սոցիալական ցանցերում հրապարակված իրենց շնորհակալական խոսքում ասել են թագավորն ու թագուհին: