Լուկաշենկոյի ինքնազգացողությունը վատացել է․ ԶԼՄ
Advertisement 1000 x 90

Լուկաշենկոյի ինքնազգացողությունը վատացել է․ ԶԼՄ

Բելառուսի նախագահը ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի 78-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

Ինքազգացողության վատթարացման պատճառով նա չի կարողացել մասնակցել բոլոր միջոցառումներին։ Նա մասնակցել է միայն Կարմիր հրապարակում անցկացված Հաղթանակի շքերթին։ Բայց դրանից հետո նա ինքնաթիռով շտապ հեռացել է Ռուսաստանից։

Այս մասին պատմել է քաղաքագետ Դմիտրի Բոլկունեցը, ում խոսքերը մեջբերել է ФАН-ը։ Ալյակսանդր Լուկաշենկոն օդանավակայան է մեկնել շտապօգնության մեքենայի ուղեկցությամբ։

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ ուշադրություն էին հրավիրել Բելառուսի ղեկավարի անառողջ արտաքինի վրա։



Նման նյութեր