COVID-19-ի որոշ տնային թեստերում հայտնաբերել են բակտերիալ աղտոտում. խորհուրդ է տրվում դրանք դեն նետել
Advertisement 1000 x 90

COVID-19-ի որոշ տնային թեստերում հայտնաբերել են բակտերիալ աղտոտում. խորհուրդ է տրվում դրանք դեն նետել

ԱՄՆ-ի Սննդի եւ դեղերի որակի վերահսկման սանիտարական վարչությունը (FDA) կոչ է անում սպառողներին եւ առողջապահական ծառայություններ մատուցողներին դեն նետել  COVID-19-ի հետ կանչված տնային թեստերը՝ բակտերիալ աղտոտման «լուրջ մտահոգությունների» պատճառով, որը կարող է հանգեցնել վարակների:

Ըստ USA Today-ի՝ խոսքը SD Biosensor-ի փորձնական տնային թեստերի մի քանի խմբաքանակների մասին է, որոնք տարածվել են Roche Diagnostics-ի կողմից: Այս թեստերը, ըստ երեւույթին, վարակված են եղել այնպիսի օրգանիզմներով, ինչպիսիք են էնտերոկոկերը, էնտերոբակտերները, կլեբսիելները եւ սերատիայի տեսակները:

FDA-ն եւ Roche Diagnostics-ը հստակ տեղեկատվություն չունեն, թե որքան պոտենցիալ վտանգավոր թեստի հավաքածու է վաճառվել: Մոտ 500,000 թեստ փոխանցվել է CVS Health-ին, եւս 16,000-ը՝ Amazon-ին: Միաժամանակ պոտենցիալ վտանգավոր խմբաքանակներից ոչ մեկը չի տարածվել դաշնային թեստավորման ծրագրերի շրջանակներում։

Մասնագետները խորհուրդ են տալիս դեն նետել թեստերը 44 պոտենցիալ վտանգավոր խմբաքանակներից, որոնց մասին տվյալները կարելի է գտնել FDA-ի կայքում։ Գործակալությունը զգուշացնում է, որ փորձանոթների հեղուկ լուծույթը չի կարելի թափել կոյուղի:

FDA-ն հայտարարում է, որ որեւէ հաղորդում չի ստացել այս թեստերի տնային օգտագոծման հետեւանքով առաջացած խնդիրների մասին: Այնուամենայնիվ, այն մարդկանց, ովքեր օգտագործել են պոտենցիալ վտանգավոր խմբաքանակներից թեստավորման հավաքածուներ եւ ունեն վարակի նշաններ (տենդ, արտադրություն կամ աչքերի կարմրություն), FDA-ն կոչ է անում դիմել բժշկական օգնության: Մաշկը կամ աչքերը, որոնք շփվել են փորձանոթի հեղուկի հետ, պետք է լվանալ ջրով:

news.am