Թերեւս Բեն Աֆլեքի ու Ջենիֆեր Լոպեսի հարաբերություններին կարելի է ընդմիշտ հետեւել: Վերջերս երգչուհին Live with Mark and Kelly եթերի ժամանակ խոսել է այն դժվարությունների մասին, որոնք ծագում են ամուսնու հետ հարաբերություններում իր կարճ հասակի պատճառով։
Լոպեսը վստահեցրել է, որ յուրաքանչյուրը, ով տեսել կամ ինչ-որ տեղ է գնացել զույգի հետ, անընդհատ հարցնում է նրան, թե ինչու են այդքան տարօրինակ քայլում։ «Իրականում ամեն ինչ պարզ է. Բենն ինձնից շատ ավելի բարձրահասակ է, բայց մենք ուզում ենք ձեռք ձեռքի բռնած քայլել։ Իմ հասակը 164 սանտիմետր է, իսկ նրանը՝ 189։ Ես նրա համեմատ փոքր եմ»,- սկսել է Ջենիֆերը:
«Դա կոմպենսացնելու համար ես մեկ քայլ հետ եմ քայլում նրանից»,- նշել է դերասանուհին:
Աստղը նաեւ նշել է, որ հագուստի ընտրության հարցում երբեմն դիմում է ամուսնուն։ «Նա չի գնում հանդերձանքը փորձելու, բայց եթե ես հագնվում եմ ինչ-որ կարեւոր իրադարձության համար, ապա նա միշտ գնահատում է դա»,- խոստովանել է Լոպեսը: