Երբ որոշել է բլոգ վարել, Շեդին չի կարծել, որ ունենալու է լայն լսարան,-«Չէի կարծում, թե իմ բլոգը կհետաքրքրեր մարդկանց, ինձ թվում էր՝ հույս չկա, բայց, միեւնույն է, սկսեցի այն, որպեսզի ցուցադրեի իմ արձագանքը ծիծաղելի տեսանյութերի հանդեպ, սակայն հետո անցա երաժշտությանը: Իմ մեծագույն հոբիներից է երաժշտություն ստեղծելը (հիմնականում վոկալային եւ պարային գործեր):
Ես ազատ ժամանակ զբաղվում եմ break dance-ով, սթեփով եւ հիփ-հոփով, դրա համար որոշեցի անդրադառնալ երաժշտությանն ու պարել տեսանյութերի ներքո, բայց քանի որ եւ սովորում էի, եւ աշխատում, ժամանակ չունեի զբաղվելու իմ սեփական երգերով, այդպիսով սկսեցի դիտել այլ երաժիշտների աշխատանքները եւ ցուցադրել դրանց հանդեպ իմ արձագանքը»,-NEWS.am STYLE-ին պատմում է բլոգերը, որը հետաքրքրված է երժշտական տարբեր ժանրերով,-«Բայց ինձ հիմնականում աֆրո ռիթմերն են դուր գալիս, էլեկտրոնային, հաուս եւ եկեղացական երգերը: Ես, ի դեպ, Քրիստոնյա եմ, ահա, թե ինչու եմ սիրում այդպիսի երգեր»,-հավելում է նա:
Ավելի մանրամասն՝ news.am