Բրիթնի Սփիրսի երկրպագուները կրկին ահազանգել են՝ այս անգամ տարօրինակ տեսանյութի պատճառով, որը երգչուհին հրապարակել է Instagram-ում, սակայն շուտով ջնջել է։
Տեսանյութում աստղը սովորականի պես պարում է, բայց այն պահին, երբ ձեռքերը դեմքի դիմացով է անցնում, պատկերն աղավաղվում է, եւ դրա վրա կարելի է այլ մարդու դիմագծեր նկատել։
Երկրպագուների կարծիքները բաժանվել են հարցի շուրջ, թե ինչի հետեւանքով կարող էր առաջանալ նման էֆեկտ։ Ոմանք ենթադրել են, որ երգչուհին սովորական ֆիլտր է օգտագործել, որը պարի ժամանակ «թռչել է»։ Սակայն մյուսները պնդում են, որ տեսանյութում օգտագործվել է «deepfake» տեխնոլոգիա, այսինքն՝ Բրիթնիի դեմքը պարզապես դրվել է անծանոթ աղջկա դեմքին։ Ըստ դավադրության տեսաբանների՝ իրական երգչուհուն վաղուց առեւանգել են կամ նույնիսկ սպանել։
Երգչուհու երկրպագուները նախկինում էլ էին նման կասկածներ հայտնել։ Նրանք նկատել են, որ Սփիրսը սոցցանցերում հրապարակում է նույն տեսակի բովանդակություն՝ հայտնվելով նույն հագուստով եւ նույն վայրերում։ Սակայն ոչ վաղ անցյալում երգչուհին հայտնվեց հանրության առաջ։ Սկզբում նրան նկատել են ամուսնու հետ ռեստորանում, որտեղ նա իրեն տարօրինակ է պահել՝ անկապ զրուցելով եւ ակտիվ ժեստիկուլյացիայով։ Շուտով նա ընկերոջ՝ Քեյդ Հադսոնի հետ մեկնել է Հավայան կղզիներ՝ հանելով նշանադրության մատանին։ Հետո լուրեր տարածվեցին, որ նրա ընտանեկան կյանքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում։