
Երևանի առանձին հատվածներում այսօր, մայիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Մայիսի 13-15-ը սպասվում է անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր կեսօրից հետո, մայիսի 11-ի և 12-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 13-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։