Ինչպե՞ս եւ ո՞ր երկրներից կարող են քվեարկել Բրյունետի օգտին «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս եւ ո՞ր երկրներից կարող են քվեարկել Բրյունետի օգտին «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ

Լիվերպուլում երեկ՝ մայիսի 9-ից, մեկնարկել են «Եվրատեսիլ 2023»-ի մրցութային համերգները։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ելույթ է ունենալու վաղը՝ մայիսի 11-ին, երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ՝ 2-րդ համարի ներքո։ Մրցույթը կհեռարձակվի ժամը 23:00-ին՝ Առաջին ալիքի եթերում (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին)։

Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է, թե որ երկրներից եւ ինչպես հնարավոր կլինի քվեարկել Բրյունետի օգտին։ Քվեարկելու համար հարկավոր է վաղը՝ մրցույթի ընթացքում հայտարարված քվեարկության ժամանակ 02 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից հնարավոր չի լինի քվեարկել հայ մասնայցի օգտին։

345446518_124092853972203_8656386098773409907_n.jpg (233 KB)

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 9-ին, կայացել է «Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցել է 15 երկիր, որոնցից միայն 10-ն են անցել եզրափակիչ փուլ՝ Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան եւ Նորվեգիան։ Ադրբեջանը դուրս է մնացել պայքարից։ Եզրափակիչ համերգը տեղի է ունենալու մայիսի 13-ին։ Բրյունետը Հայաստանը ներկայացնում է Futue Lover երգով։