Սուրբ Վալենտինի օրվա առթիվ ամերիկացիների միջին ծախսերն անցյալ տարվա ռեկորդային ցուցանիշից (146,84 դոլար) այս տարի կնվազեն մինչև մեկ մարդու հաշվով 136,57 դոլար: Այդ մասին վկայում են ԱՄՆ-ի Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի (NRF) անցկացրած հարցման արդյունքները: Երկրում միագումար ծախսերը կկազմեն 18,2 մլրդ դոլար՝ 2016 թվականի 19,7 մլրդ դոլարի դիմաց:
«Սուրբ Վալենտինի օրը ժողովրդականություն վայելող տոն է մնում նվերների տեսակետից, թեև այս տարի սպառողներն ավելի տնտեսող են դարձել»,-ասել է NRF-ի նախագահ Մեթյու Շեյը:
Վալենտինի օրը նշողների շուրջ 19 տոկոսը մտադիր են նվիրել ոսկերչական զարդեր. դրա վրա ընդհանուր ծախսերը կկազմեն 4,3 մլրդ դոլար:
Եվս 19 տոկոսը կնվիրի հագուստ (1,9 մլրդ դոլար): Հարցման մասնակիցների ավելի քան երրորդ մասը (37 տոկոսը) իրենց երկրորդ կեսին կտանի ռեստորան, ինչը կնստի ընդհանուր առմամբ 3,8 մլրդ դոլար: Մոտավորապես 2 մլրդ դոլար կծախսվի ծաղիկների, 1,7 մլրդ դոլար՝ կոնֆետների և քաղցրավենիքի վրա, 1,4 մլրդ դոլար՝ ընծայաքարտերի, ևս 1 մլրդ դոլար՝ շնորհավորական բացիկների վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: