
Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան թույլ չի տվել Ռուսաստանի ներկայացուցիչներ, օլիմպիական չեմպիոններ Յանա Եգորյանին, Սոֆյա Վելիկայային եւ Սոֆյա Պոզդնյակովային մասնակցել միջազգային մրցումների նախաօլիմպիական տարում։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Իլգար Մամեդովը, փոխանցում է tass.ru-ն։
«Միջազգային ֆեդերացիան մեզ ուղարկել է միջազգային մրցումների մասնակցելու իրավունք ստացած թրամարտիկների ցուցակը։ Պոզդնյակովան, Վելիկայան, Եգորյանը, Նիկիտինան, Իբրագիմովան, Ռեշետնիկովան, նաեւ հեռանկարային շատ մարզիկներ չեն ընդգրկվել այդ ցուցակում»,- ասել է Մամեդովը։
Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան որոշել էր ապրիլից թույլատրել Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային մրցումների։