Միլանի կենտրոնում պայթյուն է որոտացել․ տների վրա սեւ ծխի սյուն է բարձրանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Միլանի կենտրոնում պայթյուն է որոտացել․ տների վրա սեւ ծխի սյուն է բարձրանում

Իտալական Միլանի կենտրոնում պայթյուն է որոտացել, տների վրա սեւ ծխի սյուն է բարձրանում, հաղորդում է Sky Tg24 լրատվական հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել դեպքի վայրից, որոնցում երեւում է, որ կրակը համակել է մի քանի կայանված մեքենաներ: Դեպքի վայր են ժամանել հրշեջները, հարեւան տների բնակիչները տարհանվում են: Տարհանումն իրականացվում է նաեւ մոտակայքում գտնվող դպրոցում։ Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն: