Մեգան Մարքլն ուժեղացրել է իր անվտանգությունը Քիմ Քարդաշյանի նախկին թիկնապահներից մեկի օգնությամբ։ Հաղորդում է Page Six.-ը։
Անցյալ շաբաթավերջին Սասեքսի դքսուհուն նկատել են Մոնտեսիտոյուն գտնվող իր առանձնատան մոտ զբոսնելիս: Մեգանին ուղեկցել է նրա նոր թիկնապահը, ով, ինչպես պարզել են լրագրողները, 2016 թվականին հսկել է գործարար եւ ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանին։
«Այս տղան էլիտար թիկնապահների, նախկին ոստիկանների կամ զինվորականների շրջանակից է: Նման տղաները հաճախ աշխատում են բարձրաստիճան աստղերի համար, դա նրանց համար հազվագյուտ երեւույթ չէ։ Ոչ միայն պաշտպանության, այլեւ ազդեցության համար։ Դա լավ տեսք ունի»,- լրագրողներին ասել է Սթիվ Ստանուլիսը, ով նախկինում աշխատել է նաեւ Քիմ Քարդաշյանի թիկնազորում։
Մինչեւ վերջերս Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի թիկնապահը Ալբերտո Ալվարեսն էր, ով նախկինում հսկում էր Մայքլ Ջեքսոնը։