Նիժնի Նովգորոդում կովկասցիների զանգվածային ծեծկռտուքը հայտնվել է տեսանյութում։ Կադրերը հրապարակել է «Мой Нижний Новгород» թելեգրամյան ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել «Պարկ Ավենյու» առեւտրի կենտրոնի մոտակայքում գտնվող կայանատեղիում։ Կոնֆլիկտը կազմակերպել է ավելի քան տասը տղամարդ։ Նշվում է, որ կռվողներին ստիպված են եղել բաժանել ոստիկանության եւ Ռոսգվարդիայի աշխատակիցները։
Թե ինչն է դարձել կոնֆլիկտի պատճառը եւ արդյոք դրա մասնակիցներից որեւէ մեկը տուժել է, չի հստակեցվում: