Բրյունետի ցնցող ելույթը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակիչ փուլում (վիդեո)
Advertisement 1000 x 90

Բրյունետի ցնցող ելույթը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակիչ փուլում (վիդեո)

Լիվերպուլում մեկնարկել է «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը րոպեներ առաջ ավարտեց իր ելույթը մրցույթի շրջանակում։ Երգչուհին հանդես է գալիս 2-րդ համարի ներքո։

Հայաստանի ներկայացուցչի օգտին քվեարկելու համար հարկավոր է մրցույթի ընթացքում հայտարարված քվեարկության ժամանակ 02 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից հնարավոր չի լինի քվեարկել հայ մասնակցի օգտին։

344473912_165197473173400_6610889736949260499_n.jpg (69 KB)

«Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչի օգտին, սակայն, հնարավոր է քվեարկել նաեւ մրցույթին չմասնակցող երկրներից:

Հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ ձեր բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են: Օրինակ՝ եթե ցանկանում եք քվեարկել ԱՄՆ-ից, ապա ձեր բանկային և հեռախոսային քարտերը պետք լինեն ամերիկյան:

Մեկ բանկային քարտից կարող եք քվեարկել միանգամից 20 անգամ: Սա նշանակում է, որ եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի օգտին, ապա դա պետք է միանգամից անել, քանի որ մեկ քարտով հնարավոր չէ երկրորդ անգամ քվեարկել:

Այս ձեւով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն: