Միհրան Աղաջանյանը կլքի Պերմի օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը
Advertisement 1000 x 90

Միհրան Աղաջանյանը կլքի Պերմի օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը

Պերմի օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր Միհրան Աղաջանյանը հայտարարել է ղեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով պաշտոնը լքելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Newsko.ru-ն։

«Կան այնպիսիք, որոնք, իմ կարծիքով, վնասում են ստեղծագործական գործընթացին։ Ես տարբեր տեսակետներ ունեմ այս մարդկանց հետ թատրոնով զբաղվելու վերաբերյալ, եւ ինձ թվում է, որ մեր համագործակցությունը կարող է խնդրահարույց լինել»,- հայտարարել է Աղաջանյանը։

Նա մանրամասնել է, որ գլխավոր դիրիժորի պաշտոնը կլքի 2023 թվականի հունիսի 14-ին։ Միաժամանակ արտիստն իր երախտագիտությունն է հայտնել այն թիմին եւ հանրությանը, ում հետ աշխատել է Պերմի օպերայի եւ բալետի թատրոնում։

«Շնորհակալ եմ իմ սիրելի երգիչներին, նվագակցողներին, պարողներին, իմ սիրելի երգչախմբին եւ, իհարկե, իմ սիրելի նվագախմբին նվիրվածության ու պրոֆեսիոնալիզմի համար», – եզրափակել է դիրիժորը։

news.am