Եղանակը Հայաստանում․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Advertisement 1000 x 90

Եղանակը Հայաստանում․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, երեկոյան ժամերին եւ կիրակի գիշերը տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաեւ արեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ եւ մառախուղ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +18+20։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +12+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 12 + 15,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +16+19,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 14 + 17,

Լոռիում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 10 + 13,

Տավուշում՝ գիշերը՝ +11 + 13, ցերեկը՝ + 12 + 14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 11 + 14,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +16+20,

Արարատում՝ գիշերը՝ +13 + 15, ցերեկը՝ + 20 + 23,

Արմավիրում՝ գիշերը՝ +12 + 14, ցերեկը՝ + 20 + 22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +19+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +11+15,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +10 + 14, ցերեկը՝ + 15 + 18։