Սթիվ Ջոբսի ստորագրած չեկը աճուրդում վաճառվել է 100 հազար դոլարով
Advertisement 1000 x 90

Սթիվ Ջոբսի ստորագրած չեկը աճուրդում վաճառվել է 100 հազար դոլարով

976 թվականին Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի ստորագրած չեկը աճուրդում վաճառվել է 106 985 դոլարով, հաղորդում է 9to5mac պորտալը:

Նշվում է, որ չեկը գտնվում է «իդեալական» վիճակում։ Լոտի նկարագրության մեջ ասվում է, որ 175 դոլարի չեկը նախատեսված էր Crampton, Remake & Miller խորհրդատվական ընկերության համար։ Այն թվագրվում է 1976 թվականի հուլիսի 8-ին: Չեկի վրա նշված է Apple-ի առաջին պաշտոնական հասցեն Պալո Ալտոում՝  770 Welch Rd․, Ste. 154։ Ջոբսն ու Վոզնյակը այն օգտագործում էին փոստային առաքումների համար՝ չնայած այդ ժամանակ նրանք դեռ կատարում էին բոլոր օպերացիաները Ջոբսի ընտանիքի տան հայտնի ավտոտնակից:

Բացի այդ, աճուրդի տունն առաջարկում է գնել Սթիվ Ջոբսի այցեքարտը, որը նա օգտագործել է 1990-ականներին, երբ աշխատում էր NeXT ընկերությունում: Քանի որ այն ստորագրված չէ, դրա գինը շատ ավելի «համեստ» է՝ սկսած 800 դոլարից։

news.am