Մալայզիայում սպանվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը: Այդ մասին հայտնել է Ռյոնհապ գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Կիմ Չոն Նամը ենթադրաբար սպանվել է օդանավակայանում թունավորված ասեղներով: Մահափորձը կատարել են երկու կանայք:
Կիմ Չոն Նամը Կիմ Չեն Իրի ավագ որդին է, Հյուսիսային Կորեայի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի եղբայրը: Նրանց մայրերը տարբեր են: Կիմ Չոն Նամը զրկվել էր հոր բարեհաճությունից, հեռացվել բարձրագույն պաշտոնի ժառանգումից: 2001 թվականից նա ապրում էր արտասահմանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: