1963 թվական: Ընթանում է Տիգրան Պետրոսյան- Միխայիլ Բոտվիննիկ շախմատային ճակատամարտը, որ արդյունքը պիտի որոշի, թե ով է աշխարհի նոր չեմպիոնը: Ողջ Երևանը լույսը բացված շտապում է «Մոսկվա» կիոթատրոնի հրապարակ, որտեղ կախ տված հսկա խաղատախտակի վրա ցուցադրվում է յուրաքանչյուր քայլ:
Ահա այդ բազմության մեջ է նաև մի պատանի, որը շատերի ուշադրությունն է գրավում: Ամեն գրանցված քայլից հետո նա, գրպանից դուրս է բերում թղթի կտորը, գրառում է քայլը, ապա վազ է տալիս դեպի մոտակա հեռախոսի խցիկը, հանում է երկու կոպեկանոցը, զանգ է տալիս ինչ-որ տեղ ու անմիջապես վերադառնում: Եվ այդպես՝ բազում անգամներ: Կոպեկները վերջանում են: Նա սկսում է մարդկանցից խնդրել: Սիրով տրամադրում եմ: Վերջապես մի հետաքրքրասեր հարցնում է նրան.
– Այդ ու՞մ ես անվերջ զանգահարում:
Տղան խոստովանում է: Տանը անկողնային հիվանդ եղբայր ունի, որ շատ է սիրում շախմատ: Եվ նա եղբորը պատմում է Տիգրան Պետրոսյանի հերթական քայլերի մասին:
Հովիկ Չարքչյանի ֆեյսբուքյան էջից