Tert.am Life-ին հաջողվել է կապ հաստատել Անատիի հայրիկի հետ: Վերջինս հաստատեց, որ դուստրն ամուսնացել է, սակայն չցանկացավ մանրամասներ պատմել՝ այդ ամենը թողնելով դստեր հայեցողությանը: «Թող մանրամասներն ինքը պատմի»,- ասաց նա:
Դերասանուհին ավանդական հարսանիք չի կազմակերպել, պարզապես երեկ ռեստորանային համալիրներից մեկում նա և սիրելին խնջույք են կազմակերպել: Հարսանեկան զգեստն էլ Անատին փոխարինել է երեկոյան զգեստով: