Էրդողանի դուստրը հայտարարել է, որ «իսլամական կիսալուսինը կկոտրի արևմտյան խաչը»
Advertisement 1000 x 90

Էրդողանի դուստրը հայտարարել է, որ «իսլամական կիսալուսինը կկոտրի արևմտյան խաչը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Էսրան, հարձակվել է Արևմուտքի և քրիստոնեության վրա, գրում է Greek City Times-ը՝ հղում անելով նրա թվիթերյան միկրոբլոգին։

Twitter-ում իր գրառման մեջ Էսրա Էրդողանը արաբերենով հայտարարել է, որ «քիչ է մնացել, որ իսլամական կիսալուսինը կոտրի արևմտյան խաչը»։

«Եվս մի քանի րոպե և իսլամական կիսալուսինը կկոտրի արևմտյան խաչը», – գրել է նախագահի դուստրն ու կից նշել #Թուրքիայի_ընտրություններ հեշթեգը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո հայտնի են դարձել նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները. ձայների թվով առաջատարը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 49,24%-ը։

Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 45,06%-ը։ Նախագահի մյուս թեկնածուի՝ «Աթա» դաշինքից 55-ամյա Սինան Օգանի օգտին քվեարկել է ընտրողների 5,28%-ը։

«Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 0,42%-ը։ Վերջինս հանել էր իր թեկնածությունն ընտրություններից երեք օր առաջ, սակայն Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել նրա օգտին տրված ձայները։

Մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ը, ինչը նշանակում է, որ հաղթողը կորոշվի երկրորդ փուլում։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթից՝ մայիսի 28-ին։



Նման նյութեր