Սորոսի մահվան մասին լուրերի պատճառը նրա մասին նախապես գրված մահախոսականն է
Advertisement 1000 x 90

Սորոսի մահվան մասին լուրերի պատճառը նրա մասին նախապես գրված մահախոսականն է

Համացանցում միլիարդատեր Ջորջ Սորոսի մահվան մասին լուրերի տարածման պատճառը լրագրողների սխալն է եղել։  Այս մասին գրում է Brief թելեգրամ-ալիքը՝ հղում անելով HuffPost-ի տվյալներին։ Ըստ կայքի՝ Սորոսի մահվան մասին լուրերը կարող էին տարածվել Reuters-ի կողմից նախապես գրված մահախոսականի պատահական հրապարակումից հետո, այնինչ միլիարդատերն իրականում ողջ է։

Նշենք, որ այսօր Թվիթերում լուրեր էին հայտնվել այն մասին, որ Սորոսն իբր 92 տարեկան հասակում մահացել է սրտի նոպայից։