Փաշինյանը դեռևս ոչ մի բան չի ստորագրել. պայմանագրեր ստորագրելը արագ չի լինում. Հոխիկյան
Advertisement 1000 x 90

Փաշինյանը դեռևս ոչ մի բան չի ստորագրել. պայմանագրեր ստորագրելը արագ չի լինում. Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բրյուսելում քննարկելով ու համաձայնություն տալով Արցախը հանձնելուն ու Հայաստանից էլ 8 գյուղ հանձնելուն՝ Նիկոլ Փաշինյանը իրականում դեռևս ոչ մի բան չի ստորագրել։ Ընդհանրապես, պայմանագրեր ստորագրելը արագ չի լինում, ու եթե Նիկոլը համաձայնություն է տվել, դա դեռևս չի նշանակում, որ անպայման պետք է այդպես լինի։

Սիրելի Արցախցիներ, շատ եմ խնդրում, էդպիսի խուճապահար նամակներ մի գրեք, թե «վե՞րջ, հանձնե՞ց Արցախը․․․»։ Նիկոլը վաղուց է հանձնել, բայց Արցախը չի հանձնվել։

Նիկոլն ընդամենը բանավոր կամ գրավոր համաձայնություն է տվել, բայց մինչև այն դառնա իրականություն, երկարատև ճանապարհ պետք է անցնել, բազմաթիվ բանակցություններ, պայմանագրերի կնքում, խորհրդարանների վավերացում։

Իսկ այդ ընթացքում հայ ժողովուրդը կարող է վերջապես քնից արթնանալ, դուրս գալ փողոց ու վռնդել ազգակործան պատուհասին, հրաժարվել նրա ստորագրած թղթերից կամ տված խոստումներից։

Եթե չէ, ուրեմն դրան էլ արժանի ենք։ Ներքևի նկարում ծանոթացեք, թե ինչ կլինի, եթե ամեն դեպքում Նիկոլը տա այն, ինչ խոստացել է»։



Նման նյութեր