«Գայանեն կալանավորվել է ոչ թե դատարանի, այլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ». Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

«Գայանեն կալանավորվել է ոչ թե դատարանի, այլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գայանեն կալանավորվել է ոչ թե դատարանի, այլ նիկոլ փաշինյանի որոշմամբ

Զոհված զինվորի մորը կալանավորելու որոշումը կայացվել է կառավարության շենքում և դրա մասին մի քանի ժամ առաջ արդեն գիտեին ոստիկանության աշխատակիցները:

Դատարանի դիմաց կանգնած ոստիկանների թվից արդեն պարզ էր, որ կալանավորելու են, ինչը պարզ ցույց է տալիս, դատավորն ընդամենը կարդացել է վարչապետի աշխատասենյակում գրված տեքստը:

Հատկանշական է, որ երկու օր առաջ դատարանի բակում հավաքված էին հարյուրավոր քաղաքացիներ, բայց ոստիկանները շատ չէին, որովհետև գիտեին, որ այդ օրը դատարանը որոշում չի հրապարակելու»: