«Շիրակի մարզի դատախազ Չիչոյանն ու քննիչներն այս ձայնագրությունը լսե՞լ են». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Շիրակի մարզի դատախազ Չիչոյանն ու քննիչներն այս ձայնագրությունը լսե՞լ են». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում ձայնագրություն է տարածել՝ գրելով. «Շիրակի մարզի դատախազ Չիչոյանն ու քննիչներն այս ձայնագրությունը լսե՞լ են։

Մոտ մեկ ամիս առաջ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը մեկ նախադասությունից բաղկացած բողոք էր ներկայացրել ԲԴԽ, որի նախագահ Կարեն Անդրեասյանը կոպտորեն խախտելով իմ անմեղության կանխավարկածը ուղղակի հրահանգել էր դատախազությանը և քննչական կոմիտեին իմ դեմ համապատասխան հոդվածով քրեական գործ հարուցել…

Այդ անպատվաբեր գործը շատ արագ կատարել էին Շիրակի մարզի վերը նշված կառույցների ներկայացուցիչներն… Ավելին՝ քննչական կոմիտեն առանց ինձ հարցաքննելու, երբ ես հրապարակային այդ մասին հայտարարել էի, իմ կարծիքով դիտավորյալ՝ ցանկանալով հաճոյանալ Կարեն Անդրեասյանին, գործը փակել և ուղարկել էր դատախազություն… Իմ բողոքից հետո դատախազությունը ստիպված եղավ գործը կրկին ուղարկել քննչական կոմիտե, որտեղ ես ցուցմունք տալով ներկայացրել էի նաև բազմաթիվ ապացույցներ՝ որով ապացուցել եմ,որ դատավոր Լիլիթ Խաչատրյանը ստախոս, անգրագետ և գրագող է…

Ավելին՝ պահանջել եմ առերեսում կազմակերպել իմ և բողոքի «հեղինակներ»՝ Կարեն Անդրեասյանի և Լիլիթ Խաչատրյանի միջև… Սակայն, ըստ ասեկոսեների, այդ միջնորդությունները մերժվել են…

Դատավորի հայր դատախազ Չիչոյան Արմենին կառաջարկեմ շատ ուշադիր լսել այս ձայանգրությունը, քանի որ դրանով ապացուցվում է, որ դատավոր Լիլիթ Խաչատրյանը ստախոս է և իր ստախոսությունը անմիջական ազդել է իր կողմից քննված գործի ելքի վրա… Փաստը շատ ակնառու է և ցույց է տալիս, ինչ որակի մարդիկ են դատավոր աշխատում…Դատախազ Չիչոյանը ե՞րբ է մեղադրանք առաջադրելու ստախոս դատավորին և ե՞րբ է միջնորդելու ԲԴԽ-ին՝ այդ դատավորի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու համար…
Դատախազ Չիչոյանը, որքան հասկանում եմ, ամեն գնով փորձում է իր տղայի “շեֆի” քմահաճույքները կատարել…

Հ.Գ. Ձայնագրությունը հրապարակվել է newsmedia.am կայքում 2022 թ-ի հունիսի 24-ին… Համոզված եմ, Լիլիթ Խաչատրյանը այս մասին էլ «ոչիչն չգիտի»…»։