Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018թ. պրոյեկտը ուներ կոնկրետ նպատակներ և կոնկրետ դերակատարներ: Եթե ուշադիր հետևեք, թե ով է հանդիպում արևմտյան տերությունների ուժայինների և դիվանագետների հետ և ով՝ ռուսականի, ով է վերահսկում դրամական հոսքերը, ով է պատասխանատու ներքին տեղեկատվական հոսքերի և մանիպուլյացիոն տեխնոլոգիաների, ովքեր են առաջնային «խոսափողները» և ովքեր «կնիք դնողները», կհասկանաք, թե ովքեր են այդ պրոյեկտի իսկական փայատերերը (ի դեպ, նրանց քանակը շատ քիչ է), ովքեր՝ դերակատարներ կամ հիմնական գործիքներ, իսկ ովքեր՝ «փուռը գնալու ապրանք»:
Մեծ պրոյեկտ, փոքրիկ դերակատարներով, բայց մեծ ճարտարապետներով, որոնց «կրեատիվ մտքերը» կարող են փոփոխվել նաև պրոյեկտի իրականացման ընթացքում:
Ի դեպ, չի բացառվում, որ փոփոխվեն նաև դերակատարներն ու գործիքները:
Պրոյեկտը դեռ շարունակվում է…
Ե՞րբ կավարտվի: Դեռ պարզ չէ: Շահառուներն առայժմ չեն եկել ընդհանուր հայտարարի…»։