«Փաշինյանը պարտիան վերախաղարկելու հնարավորություն չունի». Սուրեն Սուրենյանց
Advertisement 1000 x 90

«Փաշինյանը պարտիան վերախաղարկելու հնարավորություն չունի». Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ տպավորությամբ՝ բանակցությունների մոսկովյան ռաունդը տապալվեց ու դա տեղի ունեցավ Փաշինյան- Ալիև սինխրոն վարքագծի, այդ թվում՝ «լեզվակռվի» հետևանքով: Փոխվարչապետների հանդիպման մասին պայմանավորվածությունը Պուտինի «դեմքը փրկելու» միջոց էր:

Իրերի նման ընթացքը միանգամայն Ալիևի սրտով էր, մանավանդ, որ ռուսական միջնորդության տապալման պատասխանատվությունը սիրահոժար ստանձնել է Փաշինյանը՝ նույն օրը ՀԱՊԿ-ի դեմ կազմակերպած դեմարշով:

Ի վերջո, Ալիևը ստացել է առավելագույնը՝ ԼՂ «ինտեգրումը» ունիտար Ադրբեջանին ու գլխավոր դերակատարություն՝ Հայաստանի «կադաստրի վկայականը» ձևավորելու հարցում:

Նույնիսկ կոմունիկացիաների հարցում Ալիևը չի շտապում, որովհետև դեպի Նախիջևան տրանսպորտային հաղորդակցությունը ստանալու է՝ ռուսների կամ Արևմուտքի օգնությամբ(ի վերջո, այս հարցում Ռուսաստանի ու Արևմուտքի վեճը այդ հաղորդակցությունը վերահսկելու հարցում է), իսկ գուցե նաև՝ Հայաստանի «կադաստրի վկայականը» «խմբագրելու» ճանապարհով, եթե Աստված մի արասցե բանակցությունները տապալվեն:

Նիկոլ Փաշինյանը պարտիան վերախաղարկելու հնարավորություն չունի»:



Նման նյութեր